Մեր Մասին
Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միացյալ Եկեղեցի
Գլենդել, Կալիֆոռնիա

Հավատամք
Եկեղեցու Անվանումը
Աստծո Մասին
Սուրբ Գրքի Մասին
Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միացյալ Եկեղեցու հավատամքը հիմնված է Աստծո Խոսքի վրա և պատրաստվել է ԱՀՔ-ի ղեկավարող միության կողմից 1926թ։ Միությունը գլխավորում էր Իվան Եֆիմովիչ Վորոնաևը։ Ժամանակի ընթացքում եղբայրական համաժողովների ժամանակ հավատամքի մեջ լրացումներ են կատարվել։ Տվյալ հավատամքն ընդունվել և հաստատվել է ԱՀՔՄԵ-ի եղբայրական համագումարում։
Հավատամք

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՔՐԻՍՏՈՆԵՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Օդեսա, Ուկրաինա - Սեպտեմբերի 21, 1926 թ․
Եկեղեցու Անվանումը
Ավետարանի Հավատի Քրիստոնյաների Միացյալ Եկեղեցի
"Միայն թէ Քրիստոսի աւետարանին ինչպէս կը վայլէ` այնպէս վարուեցէք․ որպէս զի եթէ գամ ու ձեզ տեսնեմ, և կամ հեռու ըլլամ, ձեր վրայովը լսեմ որ դուք հաստատուն կը կենաք մէկ հոգիով, ու մէկ շունչով պատերազմակից կ’ըլլաք աւետարանին հաւատքին համար."
Փիլիպպեցիս 1:27
"Ու եղաւ որ անոնք լման տարի մը եկեղեցիին հետ մէկտեղ ժողվուելով` շատ ժողովուրդի սորվեցուցին. ու ամէնէն առաջ Անտիոքի մէջ աշակերտները Քրիստոնեայ անուանեցան:"
Գործք Առաքելոց 11:26

Աստծո Մասին
Հավատում ենք միակ Աստծուն,
Ով ստեղծել է երկինքն ու երկիրը (Եսայա 45։5, Ծննդոց 1։1)
Բնակվում է անմերձենալի լույսի մեջ (Ա Տիմոթեոս 6:16)
Աստված Հոգի է (Հովհաննու 4:24)
Ճշմարիտ է, կենդանի է և հավիտենական (Երեմիա 10:10, Ա Տիմոթեոս 6:16)
Գերիմաստուն է (Հռովմեացիս 14:26, Եսայա 28:29)
Ամենակարող է (Ծննդոց 17:1, 35:11)
Ամենատես է (Երեմիա 16:17)
Ամենագոյ է (Սաղմոս 139:2-12)
Կատարյալ է (Մատթևոս 5:48, Բ Օրինաց 32:4)
Արդար Դատավոր է (Երեմիա 11:20, Հայտնություն 16:5)
Սեր է (Ելից 34:6, Հովհաննու 3:16)
Երեք անձանց՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, մեկ Աստված, վկայում է Իր և Իր գործերի մասին (Ա Հովհաննու 5։7)
Կանոնիկ Աստվածաշնչի Հին և Նոր Կտակարանները ընդունում ենք որպես Աստծուց ներշնչված (Բ Տիմոթեոս 3։16) և որպես Քրիստոսով փրկության հավատի միակ հիմքը (Հովհաննու 20։31)՝ չավելացնելով, (Հայտնություն 22։18) չխեղաթյուրելով և չպակասեցնելով (Բ Կորնթացիս 2։17)։